Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Գիտնականներն ուսումնասիրել են նախանձի դրսևորումը

Գիտնականներն ուսումնասիրել են նախանձի դրսևորումը

Ֆրանկֆուրտի համալսարանի գիտնական, սոցիոլոգ Ռոլֆ Խաուբլը և լեյպցիգյան համալսարանի գիտնական, սոցիոլոգ Էլմար Բրելերը ուսումնասիրություն են իրականացրել` գերմանացիների մոտ նախանձի դրսևորման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:

 

Ինչպես պարզվել է հետազոտություններից, գերմանացիների մեծ մասն իրենց հասարակությունը համարում են «նախանձի հասարակություն»: 2500 հարցվածներից միայն 45-ն են նշել, որ ժամանակակից հասարակությունում յուրաքանչյուրը պարգևատրվում է իր արժանիքներին համարժեք:

 

Գիտնականները առանձնացրել են նախանձի տարբեր տեսակներ, ինչպես օրինակ` «չար նախանձ» և «նախանձ, որը խթանում է ինքնասիրությունը»: Սակայն գոյություն ունեն նախանձի նաև այլ տեսակներ, ինչպես օրինակ` «նյարդային-հաշմանդամեցնող» և «նախանձ` միախառնված վրդովմունքի հետ»:

 

Արևմտյան և արևելյան գերմանացիների միջև հիմնական տարբերությունը նկատվել է «ի՞նչպես եք վերաբերում հարստության համար գանձվող հարկերին» հարցին պատասխանելիս: Արևմտյան գերմանացիների մեծ մասի կարծիքով դա «սոցիալական նախանձ» է, իսկ արևելյան գերմանացիները պատասխանել են, որ դա «սոցիալական արդարության» դրսևորում է:

 

Ինչպես պարզվել է, որքան կիրթ է մարդը, այնքան ավելի քիչ է նա հակված նախանձի: Նշվում է, որ կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ մեծանում է անձի եսասիրության և բավարարվածության աստիճանը, համոզմունքը, որ ինքն է իր ճակատագրի տերը և ինքնուրույն կարող է հասնել իր երազանքներին:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. ya-vkontakte.my1.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ